Ինտենսիվ թերապիայի և անհետաձգելի բժշկության բաժանմունքը վիրաբուժական և թերապևտիկ պրոֆիլի պացիենտներին ցուցաբերում է անհետաձգելի բուժօգնություն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման միջոցառումների համալիր կազմակերպում: Բաժանմունքի հիմնական խնդիրը հիվանդների ընդունելությունը և նրանց առողջության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների իրականացումն է:
Յուրաքանչյուր տարի բաժանմունք է ընդունվում ավելի քան 1000 հիվանդ, ունի 8 մահճակալ
Բաժանմունքի բոլոր սենյակները հագեցած և համալրված են թերապևտիկ սարքավորումներով, ինչն ապահովում է ծայրահեղ վիճակներում գտնվող հիվանդների բուժման որակը և հնարավորություն է տալիս ապահովել հիվանդների, ինտենսիվ թերապիան:.