Բաժանմունքը գործում է բժշկական կենտրոնի հիմնադրման օրվանից, ընդունում է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար հիվանդների:
Մանկաբուժական բաժանմունքը իրականացնում է.
- Սուր և քրոնիկական հիվանդություններով տառապող վաղ և ավագ տարիքի երեխաների /0-18տ/ ու դեռահասների բարձրակարգ մասնագիտացված բուժօգնությունը / բացառությամբ հատուկ վտանգավոր և յուրահատուկ վարակների/:
- Չճշտված ախտորոշումներով, նախավիրահատական և հետվիրահատական շրջաններում գտնվող երեխաների բուժօգնությունը:
- 0-18 տարեկան երեխաների բուժօգնության կազմակերպումը: