Ճամբարակի ԱԿ ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքը բուժօգնություն է ցուցաբերում վիրաբուժության հիմնական ուղղություններով, ինչպիսիք են` որովայնի խոռոչի օրգանների վիրաբուժությունը, , թարախային վիրաբուժությունը, ջերմային ախտահարումների բուժումը, վնասվածքաբանությունը:
Վիրաբուժական բաժանմունքում մեր բժիշկների գիտելիքն ու մեծ փորձը համակցվում են աշխատանքի մեջ լավագույն սարքավորումների կիրառման հնարավորության հետ:
Բաժանմունքը շուրջօրյա ռեժիմով ապահովում է պլանային և անհետաձգելի վիրաբուժական միջամտությունների անեսթեզիան, իրականացնում կրիտիկական վիճակներում գտնվող հիվանդների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման միջոցառումները: