Բաժանմունքի ստեղծման պատմությունը և ընդհանուր նկարագրությունը.
Բաժանմունքը գործում է բժշկական կենտրոնի հիմնադրման օրվանից, ընդունում է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար հիվանդների:
Բաժանմունքում ցուցաբերվում է մանկաբարձական բուժօգնության ամբողջ ծավալը, որն իր մեջ ներառում է դասական մանկաբարձության ավանդույթները ` հղիության վարում, ծննդաբերության կազմակերպում, գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելում և վաղ հայտնաբերում, ինչպես նաեւ՝ կրթական ծրագրերի իրականացում:
Ծննդատանը իրականցվում է հղիների, ծննդկանների և գինեկոլոգիական հիվանդություններով կանանց անզգայացման և վերակենդանացման ամբողջ ծավալն ինչպես պլանային, այնպես էլ անհետաձգելի կարգով: Բաժանմունքի բժիշկները կիրառում են անզգայացման ժամանակակից եղանակները: