Բժշկական օգնության հասանելիության ապահովումը և այնպիսի բժշկական ծառայություների   արդյունավետության բարձրացումը, որոնք ըստ ծավալների և տեսակների  կհամապատասխանեն հիվանդացության մակարդակին և  բնակչության պահանջմունքներին:

Բժշկական կենտրոնի մասին

<< Ճամբարակի ԱԿ >> ՓԲԸ -ն ստեղծվել է ( վերակազմավորվել է ) 2009թ-ին (Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-ն և 2007 թվականի սեպտեմբերի 27-ի N 1218-ն որոշմամբ) ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի հիվանդանոց և Ճամբարակի պոլիկլինիկա ՊՓԲԸ-ների միավորումից: <<Ճամբարակի ԱԿ>> փակ բաժնետիրական ընկերությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ ստանալու նպատակ հետապնդող առևտրային կազմակերպություն է, գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Տիգրան Մեծի 17 հասցեում: Առողջության կենտրոնը սպասարկում է Ճամբարակ համայնքը, շտապ օգնության գծով տարածաշրջանի բոլոր գյուղերը, իսկ ամբուլատոր պոլիկլինիկայի գծով համայնքի 9 գյուղերի բնակչությանը: << Ճամբարակի ԱԿ>>ՓԲԸ-ն հիվանդանոց է`կապիտալ վերանորոգված, հագեցած նորագույն սարքավորումներով, վերապատրաստված մասնագետներով:

Covid-19

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք ,որ այսուհետ շաբաթ և կիրակի օրերին, ժամը 10:00-16:00-ն Ճամբարակի Առողջության Կենտրոնում կիրականացվի (COVID -19)-ի դեմ պատվաստումներ: Հարցերի դեպքում զանգահարեք 2-21-05 հեռախոսահամարին:

© Chambarakbk.am . All rights reserved. Powered by MIT Web Studio.